top of page

Թեժ կրքեր Գյումրիում. Մարտուն Գրիգորյանի խաղը, թե՞ Սերժ Սարգսյանի հերթական դավադրությունը Նիկոլ Փաշինյանի օգտին

31 мар. 2025 г.
1 мин. чтения

31.03.2024

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԳՅՈՒՄՐԻ, YEREVAN ONLINE MAG.



Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո քաղաքական լարվածությունը չի թուլանում: Սպասում կա Մարտուն Գրիգորյանի դիրքորոշման շուրջ՝ արդյո՞ք նա կմիանա «ընդդիմադիր» Վարդան Ղուկասյանին, թե՞ կդառնա ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի աջակիցը:


Սակայն, կա վարկած, որ Գրիգորյանի քաղաքական ուղին վաղուց նախանշված էր, և նրա մասնակցությունն ընտրություններին մեծ հավանականությամբ եղել է Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան տանդեմի ռազմավարության մի մասը:


Մարտուն Գրիգորյանը միշտ էլ եղել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր մարդկանցից մեկը, ինչը չէր կարող անտեսվել այս ընտրությունների ընթացքում: Իրականում, նրա առաջադրումը որպես թեկնածու կարող էր լինել նախկին իշխանությունների հաշվարկված քայլը՝ կանխելու ընդդիմության միավորումը և ՔՊ-ի դեմ պայքարում նրանց հաղթանակի հնարավորությունը:


Ակնհայտ է, որ Գրիգորյանի դիրքորոշումն այս պահի դրությամբ անորոշ է, սակայն նրա թիմակիցների լռությունը, շտաբի դատարկությունը և որոշում կայացնելու ուշացումը վկայում են այն մասին, որ ներքին հակասություններն ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից:


Իրավիճակը բարդացնում է նաև Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի միջև տարիների թշնամությունը: 2008-ի քաղաքապետական ընտրություններից սկսած՝ նրանց միջև առկա հակամարտությունը ուղեկցվել է արյունալի բախումներով, կրակոցներով և հաշվեհարդարներով, որոնք դարձրել են նրանց հակամարտությունը անզիջում:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page