top of page

Հասմիկ Պողոսյանի կոչը՝ միավորվել և կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության դիրքերում

16 янв.
2 мин. чтения

16.01.2026



2006-2016 թթ. Հայաստանի մշակույթի նախարարությունը ղեկավարած Հասմիկ Պողոսյանի հայտարարությունը.


«Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարար, պարտավորված եմ բարձրաձայնել այն, ինչ այսօր սպառնում է մեր պետության և ժողովրդի հիմնարար արժեքներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ գործադրվող ճնշումները, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Գարեգին Բ-ին, հակաօրինական եղանակներով փոխելու փորձերը, ես համարում եմ անթույլատրելի և խիստ վտանգավոր։


Սա ես գնահատում եմ որպես բացահայտ արտաքին պատվեր՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Սա մեր թշնամիների ձեռագիրն է՝ նրանց, ովքեր տարիներ շարունակ փորձել են խոցել մեր ինքնությունը հենց իր հիմքից՝ Եկեղեցուց։ Եվ այսօր այդ պատվերը այստեղ իրականացվում է այն դավաճան հայերի կողմից, ովքեր պատրաստ են ներսից քանդել Հայոց Եկեղեցին, նվաստացնել Վեհափառ Հայրապետին, կոտրել հավատացյալների դիմադրությունը և մեզ թողնել առանց հոգևոր ու ազգային հենասյան։


Հայ Առաքելական Եկեղեցին միայն կրոնական կառույց չէ։ Այն մեր ազգային ինքնության, մշակույթի, պատմական հիշողության և հոգևոր շարունակականության առանցքային հիմնասյունն է։ Եկեղեցու դեմ ուղղված ցանկացած միջամտություն փաստացի հարված է հայ մշակույթին, մեր դարավոր արժեքներին և պետականության բարոյական հիմքերին։


Ես խորապես համոզված եմ, որ պետական իշխանությունը չունի և չի կարող ունենալ իրավունք միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին։ Սա ոչ միայն իրավական նորմերի կոպիտ խախտում է, այլ նաև վտանգավոր նախադեպ, որը քայքայում է պետության և հասարակության հիմքերը։


Կոչ եմ անում բոլոր արժանապատիվ հոգևորականներին՝ դադարել լռել։ Հատկապես կոչ եմ անում եպիսկոպոսներին՝ լռության փոխարեն բարձրաձայն կանգնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին։ Այս պահին լռությունը հավասար է եղբայրադավության:


Կոչ եմ անում նաև Հայաստանի մտավորականությանը, մշակույթի գործիչներին, գիտակից և մտածող քաղաքացիներին՝ բոլոր նրանց, ում համար կարևոր են ազգային արժանապատվությունը և մեր հոգևոր ու մշակութային ժառանգությունը, միավորվել և կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության դիրքերում։ Սա պայքար է ոչ միայն Եկեղեցու, այլ մեր ինքնության, մեր մշակույթի և մեր պետականության արժանապատիվ ապագայի համար»:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page