top of page

Սաքունց եղբայրները մեկ մատով քաշեցին 49 տոննա ընդհանուր քաշ ունեցող երեք բեռնատար և սահմանեցին նոր Գինեսի ռեկորդ

25 июл. 2025 г.
1 мин. чтения

25.07.2025



Սաքունց եղբայրները հաջողությամբ իրականացրին իրենց համարձակ նախաձեռնությունը․ մեկ մատով տեղաշարժեցին մոտ 49 տոննա ընդհանուր քաշ ունեցող չորս բեռնատար մեքենա՝ սահմանելով նոր Գինեսի աշխարհի ռեկորդ:


Միջոցառումը տեղի ունեցավ Բալահովիտում՝ Գինեսի աշխարհի ռեկորդների պաշտոնական չափորոշիչներին համապատասխան ընթացակարգով:


Ռեկորդային քաշը նախապես կշռվել և հաստատվել է անկախ մասնագետների կողմից, այնուհետև եղբայրները մեկ մատով հաղթահարեցին սահմանված հեռավորությունը՝ ամրագրելով արդյունքը որպես պատմական ձեռքբերում ուժային մարզական աշխարհում։


«Այս հաջողությունը նվիրում ենք լեգենդար «Արաբո» ջոկատին՝ որպես հարգանքի տուրք նրանց անսասան կամքի, խիզախության և զոհաբերության հիշատակին», — ընդգծեցին Սաքունց եղբայրները՝ հավելելով, որ իրենց նպատակը ոչ միայն ֆիզիկական ռեկորդ սահմանելն էր, այլև ազգային հիշողության և դիմադրողական ոգու վերահաստատումը:


Միջոցառման կազմակերպիչները նշեցեցին, որ անհրաժեշտ ամբողջ փաստաթղթավորումն ու տեսաֆիքսումը փոխանցվում է Գինեսի աշխարհի ռեկորդների գրասենյակ՝ պաշտոնական գրանցման և հրապարակման համար:


Սաքունց եղբայրները տարիներ շարունակ հանդես են եկել ուժային արտասովոր ցուցադրություններով՝ քարոզելով երկաթյա կարգապահություն, հոգեբանական տոկունություն և ազգային պատասխանատվություն։ Նրանց նախաձեռնությունները նպատակ ունեն ոգեշնչելու երիտասարդ սերնդին՝ ապացուցելով, որ համառ աշխատանքը և արժեքներին նվիրվածությունը իրական արդյունքներ են բերում:


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page