top of page

Ալբերտ Ազարյան. հրաշալի մարզիկ և անսկզբունքային հասարակական գործիչ

Ով միաժամանակ փառաբանում և հայհոյում էր Սերժ Սարգսյանին



05.09.2023


94 տարեկանում կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը:


1952-1962 թվականներին Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1954-1958-ին՝ աշխարհի քառակի չեմպիոն, 1956-ին (օղակներ) եւ 1960-ին (օղակներ, թիմային)՝ եռակի օլիմպիական չեմպիոն։ Օղակների վարժության հայտնի «Ազարյանական խաչ» տարրը հայ մարզիկն առաջին անգամ կատարել է 1953 թվականին Լենինգրադում։



Ալբերտ Ազարյանը 2000 թվականին մարզական լրագրողների քվեարկությամբ՝ ճանաչվել է Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ։

Որքան հրաշալի մարզիկ էր Ալբերտ Ազարյանը, այդքան սարսափելի էր նա իբրև հասարակական գործիչ. բոլոր իշխանությունների կողքին էր կանգնած և գոհ էր բոլորից:


2009-ին հայտնվեց մի հոլովակ, որտեղ Ալբերտ Ազարյանը, նկարահանվելով Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակում, այսպես ասած սցենարից դուրս վիճակում հայհոյում էր նույն Սերժ Սարգսյանին: Ահա այսպիսին էր նրա հանրային կեցվածքը՝ կեղծ ու կիսատ-պռատ:



2004-ին Աթենքում եւ 2008-ին Պեկինում Ալբերտ Ազարյանը եղել է Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բացման արարողություններում։


23 տարի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան գլխավորելուց հետո Ալբերտ Ազարյանը 2021-ին ընտրվել էր Ֆեդերացիայի պատվավոր նախագահ։

Ֆեդերացիան ղեկավարելու տարիներին Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ հայ մարմնամարզիկները նվաճել են 34 մեդալ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական, Համաշխարհային ուսանողական խաղերում, աշխարհի գավաթի խաղարկություններում:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page