top of page

Անհանգիստ Արցախ աշխարհը

12.12.2020

Ըստ Հադրութի ռազմաճակատից wargonzo նախագծի տեղեկատվության, Ադրբեջանի զինված ուժերի զրահատեխնիկան մոտեցել է Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող երեք՝ Հին Թաղեր, Խծաբերդ եւ Քիրսավան գյուղերին:


«Սկզբնապես ադրբեջանական զինվորականները փորձել են գյուղերը վերցնել հետեւակով եւ հարձակողական ջոկատներով, բայց Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել դրանք եւ պաշտպանել գյուղերը:


Սակայն երեկոյան թշնամին սկսել է պատրաստվել նոր գրոհի, տանկերն ու հրետանին բերվել են բախման գոտի: Ըստ ամենայնի, գիշերը թեժ է լինելու: Բոլոր գյուղերն առայժմ գտնվում են Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ: Բայց ուժերի հարաբերակցությունը հավասար չէ: Հույսը խաղաղապահների վրա է»,- նշում է WarGonzo նախագիծը:


Խաղաղապահները Հադրութի շրջանում փոխհրաձգությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հասցրել են հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջը: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:


«Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքերից կրակոցներ են գրանցվել: Ուղիղ կապի միջոցով կողմերին անհապաղ հասցվել է ամբողջական հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջը»,- ասել է խաղաղապահների ներկայացուցիչը:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page