Արցախում 0,5-լիտրանոց Կոկա-կոլան 1800 դրամ արժե, մարդիկ հացի գումար չունեն
- YO
- 27 мая 2023 г.
- 1 мин. чтения
Обновлено: 27 мая 2023 г.
27.05.2023

Արցախում բլոկադայի մեջ հայտնված մարդիկ զրկված են գումար վաստակելու հնարավորությունից: Հիմնականում ապրում են Հայաստանից և արտերկրից բարեկամների ուղարկած միջոցների հաշվին:
Արցախի հյուսիսի համար կեսական նշանակություն ունեցող Դրմբոնի հանքը փակ է. հազարավոր ընտանիքներ առանց ապրուստի միջոցի են մնացել:
Արցախի բլոկադան բերել է ապրանքների գնի շեշտակի աճի: Մարզերում խանութները գրեթե դատարկ են: «Տակից» վաճառվող ապրանքներն աստղաբաշխական գների են հասնում՝ կեսլիտրանոց Կոկա-կոլան արժե 1800 դրամ, մեկ լիտր բենզինը՝ 1200: