top of page

Թերթեր ունենք, որ իրենց չլինելով օգտակար կլինեն ազգին. Գարեգին Նժդեհն՝ իր ժամանակների մամուլի մասին


Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին:


ժողովուրդը դաստիարակելու գործում մեծագոյն դերը մամուլինն է: Սակայն, շատ չնչին դեր է կատարում այն մամուլը, որը հանդիսանում է իր ժողովրդի մտա-բարոյականի հայելին միայն ու ուրիշ ոչինչ: Քիչ արժէք ունեն այն թերթերը, որոնք հասարակութեան հրամցնում են նրա սե- փական մտա-բարոյական կեանքի պատկերը միայն: Առօրեայ անհամ անցքերի ու դէպքերի նկարագրութիւնը հրապարակախօսութիւն չէ:

Խօսքի լուսանկարչութիւն պիտի չլինի մամուլը: Մերը, որոշ բացառու- թեամբ, շարունակում է մասնագիտանալ ժխտական քննադատութեան մէջ, արձագանքը հանդիսանալով կամ մեր առօրեայ իդէազուրկ կեանքի, կա’մ կողմնապահ պաշտպանը իր նեղ կուսակցական տեսակէտների եւ շահերի:


Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին:


Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ՝ առանց խայթւելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն – ահա’ մեր «խայթող» թերթերի հրա- պարակախօսութիւնը: Երբ պակասում են լուրջ ապացոյցներ, սրանք «մաքրասիրաբար» դիմում են իրենց այլանդակ փաստաբերութեան, լցնելով իրենց էջերը ոճական նման մարգարիտներով – «սրիկայ», «առաւ-փախաւ», «քառանկիւն գլուխ», «բարոյական ոչնչութիւն», «խայ- տառակութեան դրօշ», եւլն.:


Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզւելի է իրենց բա- զարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսական էթիկան: Սրանց համար չէ գրի եւ գրչի մաքրութիւնը: Չգիտեմ, այդ թերթերի խմբագիրները գիտե՞ն թէ խօսքը – դա մարդուս բարոյական շունչն է, թէ ինչ որ մտքերն՝ այն էլ խօսքերը, եւ որ խօսքը մատնում է մեր ներքին մարդը:


Միշտ էլ երբ ձեռքս եմ առնում որոշ թերթեր, ակամայից յիշում եմ «թերթերի իրար ոչնչացումը» խորհրդանշող մի ծաղրանկար՝«օձերի կռիւը» խորագրութեամբ:


Ոչնչացնելով իրանց շուրջը եղածներին, մնացած երկու օձերը ուտում են իրար եւ կռւադաշտում մնում է… երկու պոչ միայն… ժողովրդի հաւաքական սիրտը, նրա ինքնագիտակցութիւնը մշա- կելու փոխարէն, նրա մի մասը թշնամացնել միւսի հետ, նրա մի մասի անունից հայհոյել միւսին, յարձակւել միւսի վրայ – դա առնւազն հրէշու- թիւն է, դա ասել է՝ հեշտացնել մեր գիշատիչ հարեւանների գործը, դա ասել է՝ նորանոր աղէտների համար նախապատրաստել հայրենի ժողո- վուրդը:


Դա ազգովին ինքնաոչնչացում է, անձնասպանութիւն:

Թողնե՛նք փոքրիկ եսերի եւ փառասիրութիւնների ամօթալի եւ վտան- գաւոր կռիւը՝ կռւադաշտում մի օր «երկու պոչ» չթողնելու համար: «Օրինակը, թող որ համր, ամենակարող ուսուցիչներից մէկն է աշխարհի»:


Քիչ խօսք, շատ օրինակ՝ ժողովրդասիրութեան, պարտաճանաչու- թեան, անձնւիրութեան: Առանց վեհ եւ հրահանգիչ օրինակների՝ չկայ դաստիարակութիւն:


Թող գիտակցեն այդ հայ մամուլը վարողները եւ մեծապէս օգտւեն անցեալի բարոյա-գաղափարական հարստութիւնից: Թող յաճախ նրանք բնութագրեն հայ ժողովրդի ընտիր որդիներին, որոնք իրենց կեանքով թէ մահով մի բան աւելացրել են ազգ կոչւելու մեր իրաւունքին: Թող նրանք յաճախ պատմեն իրենց ընթերցողներին, թէ ինչպէս սիրեց հայրենիքն Ա-ն, թէ ի՞նչպէս ծառայեց իր ժողովրդին Բ-ն, թէ ինչպէս ընկաւ իր ժողովրդի համար Գ-ն, եւլն.: Թող գիտակցեն հետեւեալը.


– «Մարդկութիւնը հոգեպէս աճում է, մեծանում է դէպի վեհն ու հազւա- գիւտն ունեցած իր հիացումի շնորհիւ միայն» (Նիցշէ):

Թող մեր ցեղի հերոսականով ու մարտիրոսագրութեամբ յաճախ հիացմունքի ժամեր տան իրենց ընթերցողներին:

Թող մտքով իրենց ընթերցողին յաճախ տեղափոխեն Երկիր, թող այցի տանեն նրան պատմական այն բոլոր վայրերին, որոնց հետ կապւած է հայ ժողովրդի հմայքն ու փառքը: Թող ուխտի տանեն նրան այն նւիրա- կան գերեզմաններին՝ մեր մեծ մեռելների հողաթմբերին, որոնք աւելի դաստիարակիչ են, քան մեր այսօրւայ դպրոցը, բեմը, եկեղեցին:


«Մեծ սիրտ եւ ազնիւ զգացումներ» – ահա’ թէ ինչը ուժեղ կը դարձնի մեր ժողովուրդը եւ ահա’ թէ ինչ պիտի տայ մեր ժողովրդին հայ մամուլը: Կարո՞ղ են այդ անել մեր թերթերը – յուսալի է մեր ապագան:

Չե՞ն կարող – թող դադարեն թուղթ սեւացնելուց:

Աւելի պիտ հիանալ այն խմբագիրների լռութեամբ, որոնք չեն ուզում միայն աղմուկ եւ «փոշի» բարձրացնել:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page