top of page

Կփրկե՞ն Առկաշան, Բակոշան և Ռուբեշան Արցախը թրքացումից

10 сент. 2023 г.
2 мин. чтения

10.09.2023



Արցախի նախագահի ընտրությունը յուրովի ոգեւորությամբ ընդունեց Նիկոլ-Ռոբասերժ տանդեմը՝ Ռուբեն Վարդանյանն էլ վրադիր: Ոգեւորության առիթները տարբեր էին: Նիկոլականների ու դրանց մերձ շրջանակների համար վերջապես Արցախի ճակատագրի համար պատասխանատվությունից ազատվելու ներում գտնվեց՝ «Արցախում հեղաշրջումը հարված էր ՀՀ իշխանությանը եւ նրա ջանքերին» ոգով քարոզչությամբ։


Ինքը Փաշինյանը ոչ մի կերպ չի արձագանքել Արցախի նախագահի ընտրությանը, փոխարենը երեկ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել առանցքային դերակատարների՝ Ֆրանսիայի, Իրանի նախագահների, Գերմանիայի կանցլերի, ԱՄՆ պետքարտուղարի հետ։ ՀՀ կառավարության միաբովանդակ հաղորդագրություններում ասվում է, որ Փաշինյանը հավատարմություն է հայտնել Պրահայի եւ Բրյուսելի պայմանավորվածություններին եւ պատրաստ է շուտափույթ հանդիպել Ալիեւի հետ։


Հաղորդագրություններում ոչ մի խոսք չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, որը Բաքվի իրավասությունից ազատ գոտի էր հռչակում նախկին ԼՂԻՄ-ի մնացորդ տարածքը եւ այն ՀՀ հետ կապող 5+5 կմ լայնությամբ միջանցքը: Փաշինյանի ներկայացման մեջ խոսք չկա նաեւ Մակրոնի հայտարարությունից՝ Արցախի խնդիրը միջազգային սկզբունքների հիման վրա լուծելու մասին, մինչդեռ դա ասված է Եղիշեյան պալատի կայքում:


Ռոբասերժ շրջանակների ոգեւորության պատճառը «իշխանափոխությունն է Ղարաբաղում, Նիկոլի կամակատարների հեռացումը, որը պետք է շարունակվի Հայաստանում, եւ կանգնեցվի դավաճանական ընթացքը»։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, թե դա բեկում է մտցնելու իրավիճակում։ Դե, իսկ Ռուբեն Վարդանյանի ոգեւորությունը պետք է դիտարկել նրա առաքելության համատեքստում, այն է՝ ամեն գնով Արցախը կտրել Մայր Հայաստանից։ Ինքն էր Արցախում հայտնվելու հաջորդ օրը հայտարարել, թե արցախցիները չեն ցանկանում միանալ Հայաստանին։ Շատերն են նկատել նաեւ, որ Վարդանյանն անձամբ գրեթե չի խոսում Բերձորի միջանցքի մասին։


Արցախի նոր նախագահի՝ ԱԺ-ում «ծրագրային ելույթը» քաղաքական առումով բավական անորոշ ու հակասական է։ Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ մոտեցումներում լղոզված է Արցախի բնիկ մեծամասնության՝հազարամյակների ազգային–պետական ավանդույթը չընդհատելու իրավունքը, անորոշ են նաեւ պահանջները ՀՀ կառավարությանը եւ միջազգային դերակատարներին, որոնք պետք է բխեին վերն ընդգծված բանաձեւից։


Հայաստանի իշխանությանն ուղղված պահանջները պետք է պարունակեն 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման իրագործման պահանջ եւ մերժեն ՀՀ վարչապետի՝ պաշտոնյայի սահմանադրական լիազորությունները գերազանցող եւսահմանադրությունը կասկածի տակ դնող հայտարարություններն Արցախի պատկանելության մասին ու այլ գործողությունները։


Նորընտիր նախագահն իր ելույթում պնդում է, որ «միջազգային իրավունքի շրջանակներում արցախահայության իրավունքներն ու օրինական շահերը չեն պաշտպանվում: Ըստ այդմ ոչ իրատեսական և իրականությունից կտրված եմ համարում միջազգային իրավունքի վերաբերյալ մեր պատկերացումներն ու ակնկալիքները: Նշվածներն Արցախի համար այլ տարբերակ չեն թողնում քան ինքնուրույն փորձել գտնել միջանկյալ, իրավիճակից բխող լուծումներ»։


Մյուս կողմից, նա ասում է, որ «չնայած ՌԴ-հավաքական արևմուտք հակամարտությանն ու կողմերի հակադիր դիրքորոշումներին, պետք է արձանագրել, որ Արցախյան հակամարտության վերաբերյալ աշխարհում ձևավորվել է կոնսենսուս հետևյալ հարցի շուրջ՝ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը, հետևաբար Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է վիճելի տարածք, որը պետք է ստանա որոշակի կարգավիճակ»:


Այս երկու մեջբերումներից արդեն երեւում է առնվազն մարդու եւ նրա շրջապատի կատարյալ անփորձությունը միջազգային հարաբերությունների ասպարեզում: Իսկ անփորձությունը հանգեցնում է կամակատարության:


Ի՞նչ խնդիր է լուծվում, բացի Նիկոլի, ըստ այդմ՝ Արցախի ոչնչացման կոնսենսուսի մնացած մասնակիցների ալիբին ապահովելուց։ Հասկանալի է, որ վիճակը բարդ է, միեւնույն ժամանակ, բարդ իրավիճակը ենթադրում է համարժեք պահանջներ ու գործողություններ։


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page