top of page

«Հայաստանցի-ղարաբաղցի» ազգը կազմաքանդող անբարոյականության մասին, որն այդքան սիրում է հայ ժեխը

21.09.2023



«Հայաստանցի-ղարաբաղցի» կազմաքանդող ու անբարոյական խոսույթը հիմա՛, ինչպես երբեք կարիք ունի արմատական կասեցման ու էդ կասեցման միակ լիազոր օրգանը՝ մեր սեփական ուղեղն ա, կուզեք՝ խիղճը, կուզեք՝ սիրտը, մի խոսքով՝ «ինքզինքը»։


Սա հրե ձնագնդի պես մեծանալու ու ահագնանալու ու պետք են համակարգային ինստիտուցիոնալ աշխատանքներ այդ գունդը պարպելու համար՝ մի բան, որը միանշանակ չի արվելու, որովհետև՝ որպես քաղաքական գործիքակազմ, ձեռնտու ա բոլոր աթոռագրգիռ կողմերին՝ նստող, նստած, նստելիք։


Ուստի՝ հույսը, ցավոք, հանրային գիտակցությունն ա, ասել է թե առանց բացառություն մեզանից յուրաքանչյուրը, էդ մի եզակի խնդիրը ա, որի լուծումը կախված չի ո՛չ քաղաքական կողմնորոշումից, ո՛չ Մինսկի խմբից, ո՛չ ռուսից ո՛չ Մակրոնից։


Սա գուցե միակ մնացած ռազմադաշտն ա, որտեղ մեր երկու թշնամիները ոչ ռուսնութուրքն ա ոչ փաշնուքոչը։


Մասնավորապես այս, բայց մնացած այլ հարցերում մենք ունենք 2 գլխավոր թշնամի «ԵՍ»-ը ու «ՆՐԱՆՔ», որոնց ինպես և մնացած ամենին ի զորու է հաղթել միայն ՄԵՆՔ-ը։


Մենք մեզ պահապան:


Կարեն Ավետիսյան

Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page