top of page

«Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը «գցել» է գործընկերներին

07.06.2023

Երբեք մի շտապեք ձեռք սեղմել ու կանգնել այնպիսի մարդկանց կողքին, ում գործունեությունն ու անցած ճանապարհը մինչև վերջ չեք ուսումնասիրել։


Ես` լինելով անչափ անկեղծ ու ազնիվ միշտ փորձում եմ ներկայացնել իրականությունը ու խոսել ոչ միայն իմ հաջողություններից, այլ նաև ձախողումներից ու սխալներից։


Սխալները մեզ ավելի են ուժեղացնում։


Ուղիղ մեկ տարի առաջ ես սխալվեցի՝ սեղմելով այս մարդու ձեռքը ու համագործակցել նրա հետ։


Լինելով ահավոր լավատես ու մշտապես կողմ լինելով այն մոտեցմանը, որ մարդ մի անգամ կարող է սխալվել , բայց հետո գիտակցել ու փորձել ուղղել սխալները, ես որոշեցի չլսել իմ հարազատներից մի քանիսի բարի խորհուրդները ու մի քիչ կամ մի քիչ շատ ինքնավստահ լինելով իմ վրա, որ ամեն բան կլինի իմ վերահսկողության տակ, որոշեցի թիմիս հետ անել անհնարինը Հայաստանում ազնիվ ու արդար միջազգային գեղեցկության մրցույթ կազմակերպելով։ Երևի կհիշեք անցած տարի այս օրերին ես ղեկավարում էի Միսս ԱՊՀ կոչվող մրցույթի աշխատանքները, իսկ ինքը նշածս մրցույթի հիմնադիրն է։


Բոլորս ջանք ու եռանդ չէինք խնայում , որպեսզի անենք այնքան ճիշտ , գրագետ ու շքեղ մրցույթ, որ իրենց նախկին արված խայտառակությունները մոռացվեն ու վերջապես Հայաստանում գեղեցկության այնպիսի միջազգային մրցույթ լինի , որ ամեն տարի համախմբի տասնյակ երկրների գեղեցկուհիներին և նրանց միջոցով էլ այդ երկրներում հետաքրքրություն ու սեր առաջացնի մեր երկրի հանդեպ։ Իմ համագործակցության ամենագլխավոր ու միակ պայմանը եղել է իհարկե ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ։


Ռուբինա Գրիգորյանն, ում «գցել» է Նաիրի Մնացականյանը


Բայց ես հիմա չեմ պատրաստվում խոսել մանրամասներից , ես պարզապես զգուշացնում եմ հեռու մնալ այս մարդուց, քանի որ հստակ տեղեկություն ունեմ, որ նախապատրաստվում է նոր գեղեցկության մրցույթ կազմակերպել։


Շուրջ մեկ տարի հավատում էի , որ վաղ թե ուշ ինքը կփոխհատուցի բոլոր այն մարդկանց աշխատանքի գումարները , ովքեր օր ու գիշեր աշխատել են նախագծի համար ու այն ընկերությունների գումարները, որոնք համագործակցել են ու ծառայություններ մատուցել նախագծի շրջանակներում։


Հարգելի ընկերներ ու գործընկերներ, մոդելներ ու ԱՐԴԱՐ ու ԱԶՆԻՎ գեղեցկության մրցույթներով հետաքրքրված աղջիկներ, այսքան տարի ճանաչելով ինձ, գիտեք որ ես անտեղի չեմ վատաբանի մարդուն, հիմա ես ուղակի խորհուրդ եմ տալիս հեռու մնալ այս մարդուց ու նրա կազմակերպած որևէ նախագծից ու առհասարակ խնդրում եմ շատ մանրամասն ուսումնասիրել ցանկացած առաջարկ ու նոր ընդունել։


Երբեք նման բան չեմ ասել, բայց հիմա ստիպված եմ նաև սա ասել, քանի որ համբերությանս բաժակը լցվել է՝ այն մարդիկ, ովքեր դեռ կան այս մարդու ընկերների շարքում , ովքեր դեռ նրան բարևում են՝ թող էլ ինձ ընկեր չհամարեն։

Ես շատ կուզենայի, որ ինչ որ մեկը ավելի շուտ ռիսկ աներ բարձրաձայնել ու նա չշարունակեր ոլորտում իր գործունեությամբ վնասել շատերին։ Ես փորձեցի շատ մեղմ նկարագրել ուղակի փորձելով զգուշացնել, որ իմ սխալը չկրկնեք։

Ես իմ ամեն խոսքի ու գրածի հիմնավորումը ունեմ ՝ ապացույցներով։ Բայց կեզրափակվեմ այսքանով։


Այսուհետ ոչ մեկին թույլ չեմ տալու փչացնելու նորաձևության ոլորտը մեր երկրում, երբ մենք շատերս ամեն օր պայքարում ենք՝ փորձելով այն ավելի լավը դարձնել։



ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page