top of page

Ռուս, որի շնորհիվ հայերն էլ երբեք չեն կարող ատել ռուսներին

28.02.2024



Երբ Գյումրիում էինք, քաղաքապետարանի շենքից դուրս եկանք, հայրիկիս առաջարկով Նիկոլայ Ռիժկովը որոշեց քայլել իր անունը կրող ճեմափողոցով:

Մարդիկ, տեսնելով նրան, աղետալի երկրաշարժից այդքան տարի անց կանգնում էին և ծափահարում իրեն:


Անհնար է փոխանցել այդ էմոցիաները: Հուզվել էինք բոլորս:


Երբ նրան հարցրեցինք, թե ինչպես եղավ, որ Խորհրդային միության պես մեծ երկրի վարչապետը երկրաշարժից հետո 2 ամիս մնաց Հայաստանում, փաստորեն իր պատասխանատու պաշտոնը ենթադրում էր շատ ավելի մեծ աշխատանք, քան Հայաստանի աղետի գոտու վերականգնումն էր, նա պատասխանեց.


- Я приехал на 2-3 дня, но увидев масштаб катастрофы и глубокую боль народа, не смог уехать. Надо было организовать много работ, а у всех армян в душе была скорбь. Без организованной помощи с такой бедой вряд бы справились.


Մարդիկ սա հիշում էին ու ծափահարում…


Երանի նրանց, ում նվիրումն ու գործը գնահատված է, ով քայլում է փողոցով ու ժպիտների, ձեռքսեղմումների ու ծափերի արժանանում:


Հանգչեք խաղաղությամբ, սիրելի Նիկոլայ Իվանի, շնորհակալ եմ, որ բախտ եմ ունեցել աշխատել Ձեզ հետ:

Նաիրա Կարապետյան

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page