top of page

Սպիտակի երկրաշարժ. արհեստածի՞ն, թե բնական

  • 7 дек. 2020 г.
  • 2 мин. чтения

07.12.2020

Մինչ օրս չեն դադարում շրջանառվել ասեկոսեները, թե 1988 թվականի Սպիտակ երկրաշարժը պատահական չէր և ավելին՝ բնական երևույթ չէր։ Գուցե հենց պահը, երբ տեղի ունեցավ ավերիչ աղետը (չէ՞ որ հենց այդ ժամանակ էր թափ առնում Արցախյան շարժումը), ԽՍՀՄ փլուզման գործընթացի հետ համընկումն է, որ ստիպում են շատերին՝ գիտնականների, նախկին պաշտոնյաների, հայտարարել, որ երկրաշարժը արհեստականորեն էր ստեղծված։


Ըստ փոխգնդապետ Ասլանյանի (անունը փոփոխված է), ով այդ տարիներին աշխատել է ԽՍՀՄ-ի բանակում, արհեստական երկրաշարժ ստեղծող զենքը գտնվում է տիեզերքում և կարող է կառավարվել ԽՍՀՄ-ում գտնվող 4 քաղաքներից, որոնցից երկուսն են Մոսկվան և Բաքուն։


Նրա կարծիքով՝ այդ աղետն անհրաժեշտ էր փլուզվող ԽՍՀՄ ղեկավարությանը՝ Հայաստանում և Արցախում ահագնացող անկախանալու գործընթացին խանգարելու համար։ Միխայիլ Գորբաչովը դիմեց ծայրահեղ քայլի և օգտագործեց արհեստական երկրաշարժ ստեծող զենքը, որը իր հզորությամբ շատ քիչ է զիջում միջուկային զենքին։


«Վերոհիշյալ զենքի գոյության մասին գիտեր միայն Խորհրդային միությունը և օգտագործել էր այն միայն երկու անգամ․ 1988թ․-ին Սպիտակում և 1989թ․-ին Մոսկվայում (1–3 բալ ուժգնությամբ)։ 1989թ․-ին Մոսկվայում տեղի ունեցած արհեստական երկրաշարժը ռուս ժողովրդին հանգստացնելու համար էր, քանզի նրանք պահանջում էին իշխանափոխություն», — պատմում է նախկին պաշտոնյան։


Ասլանյանի խոսքով՝ զենքի հիմնական գործառույթն է երկրի ընդերքում գազերի այրման միջոցով արհեստական երկրաշարժ ստեղծելը։ Սպիտակի արհեստական երկրաշարժը իրական երկրաշարժից տարբերվում է միայն մեկ գործոնով․ իրական երկրաշարժը տարածվում է հավասարաչափ, ստանալով շրջանագծի տեսք, որի շառավիղները միմյանց համարյա թե հավասար են (կախված է տվյալ տեղամասի ռելիեֆից)։


Եթե Սպիտակի երկրաշարժը լիներ իրական, ապա Վանաձոր քաղաքում ոչ թե կփլվեր 4–5 շենք, այլ լրիվ քաղաքը կհավասարվեր հողին։


Արհեստական երկրաշարժ ստեղծող զենքը հստակ ուղղություն է տալիս ալիքներին, այդ պատճառով էլ Վանաձոր քաղաքը կորուստներ համարյա թե չկրեց, իսկ Գյումրիում շինությունների 70%-ը հավասարվեց հողին։


«Հատկանշական է այն փաստը, որ Երևանը կործանումներից փրկել է Արագած լեռը։


Նման զենք նաև ստեղծել է հայտնի գիտնական Նիկոլա Տեսլան։ Տեսլայի ստեղծած զենքի հիմնական գործառույթն է ճառագայթների ուղղորդված հարվածը (Ճապոնիա Ֆուկուշիմա երկրաշարժ)», — ասում է փոխգնդապետը։


Ըստ ոչ լիովին հավաստի աղբյուրների Նիկոլա Տեսլայի ստեղծած զենքի անունը HAARP է (High Frequency Active Auroral Research): HAARP զենքը տեղակայված է Ալյասկայի Գակոնա անունով տեղամասում։ Զենքի կառուցման գործընթացը սկսվել է 1992թ․-ին և նույն թվականի ամռանը ավարտվել։

HAARP-ը ըստ իր բնույթի բիոֆիզիոլոգիական զենք է, որի միջոցով Երկիր մոլորակի յուրաքանչյուր կետում կարելի է առաջացնել բնական աղետ (երկրաշարժ, ցունամի և այլն)։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page