top of page

Վրաստան ID քարտով մուտք գործելը՝ հերթական բլեֆ

  • 10 июл. 2023 г.
  • 1 мин. чтения

10.07.2023



ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երկար-բարակ տեքստով փորձել է բացատրել, թե ի վերջո ի՞նչ ճակատագիր ունեցավ նույնականացման քարտով, այսպես ասած, փոքր անձնագրով կամ ID-ով Վրաստան մուտք գործելու գործընթացը։

Փաշինյանի կաբինետը, հիշեցնենք, աղաղակում էր, թե առաջիկայում Վրաստան հնարավոր կլինի գնալ առանց ելքի արտոնագրի (ժողովրդի լեզվով ասած՝ կլոր կնիքի կամ «վիզա»-ի)։ Իրականությունը սակայն հիասթափեցնող է առավել քան։

Ինքս, օրինակ, մոտ մեկ ամիս սպասում էի (մոտ օրերս Վրաստան պետք է գնամ), թե Հայաստանն ու Վրաստանը երբ են վերջապես համաձայնության գալու նույնականացման քարտերով ազատ ելումուտ կազամկերպելու հարցում։ Բայց, պարզվում է, Վրաստանի պապենական իմ գյուղ գնալու համար, հին ու բարի ժամանակների նման, պետք է նախ «վիզա»-ի հարցը լուծեմ։

Վրաստան այցելելու հարցում, փաստաթղթաշրջանառությունը թեթևացնելու առումով, դարակազմիկ մի «առաջխաղացում», այուամենայիվ, արտաքին հարաբերություններով զբաղվող գերատեսչությունն ունեցել է։ Այն է՝ եթե ՀՀ քաղաքացու վավեր անձագրում (կապույտ անձնագրում) առկա է ելքի արտոնագիր՝ «վիզա», ապա նա, Վրաստանի հետ սահմանը հատելիս, այն կարող է չվերցնել իր հետ, փոխարենը՝ ներկայացնել նույնականացման քարտը։

Ըստ ԱԳ նախարարության՝ առանց կապույտ անձնագրի առկայության, մաքսկետերում էլեկտրոնային շտեմարանին հարցում անելով՝ հնարավոր կլինի ստուգել՝ տվյալ անձը վավեր «վիզա» ունի՞, թե՞ ոչ։ Կարճ ասած՝ ՀՀ իշխանության «ձեռբերումը» հետեւյալն է՝ ունենալ ելքի արտոնագիր, բայց կապույտ անձնագրի փոխարեն վերցնել նույնականացման քարտը։ Այնինչ, Վրաստան մեկնողը, հաստատ, չի զլանա իր հետ վերցնել մոտ 100 գրամ կշռող կապույտ՝ կլոր «վիզա»-ով անձնագիրը։

Սեւակ Վարդումյան

«ԱԶԳ»

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page