top of page

Տագնապալի Քարվաճառը

13.12.2020

«WarGonzo» նախագծի ղեկավար, ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը հայտնել է․


«Մենք, իհարկե, շարունակում ենք ուշադրությամբ հետեւել, թե ինչ է տեղի ունենում Արցախում, տագնապով հետեւել Հադրութի շրջանում մարտական գործողություններին: Իհարկե, խոսքը վերաբերում է, նախ, Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերին: Վերջին տեղեկություններով, որը հաստատվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից, Հին Թաղերն անցել է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո: Ինչ վերաբերում է Խծաբերդին, դրա վերաբերյալ տեղեկատվությունն ավելի հակասական է: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Ադրբեջանն ամբողջովին իր հսկողության տակ է առել բնակավայրը, մյուսները, որ դա արվել է մասնակի:


Մեզ առնվազն հայտնի է, որ ռուս խաղաղապահները միանշանակ երեկվանից ներկա են առնվազն մարտական գործողությունների գոտում, վարում են ակտիվ բանակցություններ, պահում են Խծաբերդի սահմանները, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերը չկարողանան հերթական անգամ մարտական բախումներ ունենալ Արցախի Պաշտպանության բանակի հետ եւ լարվածությունը չաճի:


Բանակցությունների առարկան ընդհանուր առմամբ պարզ է. հրադադարի պահպանման կոչն ու հակառակորդների վերադարձն այն դիրքեր, որոնք նրանք զբաղեցրել են նոյեմբերի 10-ին, եւ, իհարկե, հայկական կողմը, հատկապես, պաշտոնական Ստեփանակերտը, պահանջում են, որ Ադրբեջանի զինված ուժերը դուրս գան գյուղերից, որոնք նրանք զբաղեցրել են վերջին օրվա ընթացքում:


Ընդհանուր առմամբ, իհարկե, մենք պետք է նշենք, որ Արցախի ռազմաճակատում իրավիճակը բավականին տագնապալի է: Այո, մենք կանխատեսել ենք, որ կլինեն որոշակի սրացումներ, սադրանքներ, սակայն չէինք ակնկալում, որ դա տեղի կունենա այդքան արագ՝ Բաքվում ռազմական շքերթից հետո, որի ժամանակ Էրդողանը ելույթ էր ունեցել ինչ-որ իմաստով ծրագրային խոսքով: Ադրբեջանի զինված ուժերը բավականին ագրեսիվ գործողություններ էին սկսել ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ այն շրջաններում, որոնք անցել են նրանք հսկողության ներքո եւ, բնականաբար, թուրք ռազմական մասնագետների մասնակցությամբ:


Մեր տվյալները, Հադրութի շրջանից մեր աղբյուրները հաստատում են, որ երկու գյուղերի վրա հարձակման այդ գործողությունում անմիջական մասնակցություն են ունեցել թուրք հատուկջոկատայինները: Նրանց թիվը հասնում է 250-ի»,-նշել է նա:

Պեգովի խոսքով՝ Հայաստանում եւ Արցախում նախագծի աղբյուրները հաղորդում են բավականին տագնապալի իրավիճակ, որ Քարվաճառի շրջանի մերձակայքում կուտակվում է թուրքական հրետանի եւ զրահատեխնիկա, եւ հնարավոր են սադրանքներ ոչ միայն Արցախի հարավում, այլ նաեւ հյուսիսում:


«Այդ ճակատում մենք պետք է նշենք, որ տեղեկատվությունն, ըստ էության, բաց է, մարդիկ կարող են հետեւել կողքից՝ ապրելով Երեւանում եւ Էրեբունի ավիաբազայի հարեւանությամբ: Ռուսական ռազմատիեզերական ուժերը բավականին ակտիվ են դրսեւորվում: Բարձր որակավորում ունեցող օդաչուներն ու նրանց խմբերը Հայաստանի օդում անցկացնում են վարժություններ: Կարելի է նաեւ նշել, որ դա հաստատվում է ֆլայռայդերների տվյալներով. Իլ-76-ը մեկը մյուսի հետեւից վայրէջք է կատարել Էրեբունի օդակայանում վերջին օրերին: Իհարկե, մենք չենք կարող իմանալ՝ հատկապես ինչ բեռ են դրանք տեղափոխել: Այդուհանդերձ, փաստ է, որ ռուսական կողմը ակտիվորեն հետեւում է տեղի ունեցող իրադարձություններին:


Խաղաղապահները գտնվում են մարտական գործողությունների գոտում էսկալացիան կանխարգելելու համար: Հենց այս պահին ընթանում են բանակցություններ, եւ մենք գիտենք, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարներն անցկացրել են խորհրդակցություն, որում նաեւ քննարկել են Հադրութի շրջանում իրավիճակը»,-հայտնում է Սեմյոն Պեգովը:


«Ամանորից առաջ էսկալացիան աճում է: Մենք տեսնում եւ զուգահեռներ ենք անցկացնում Դոնբասի հետ: «Մոխրագույն» գոտու համար պատերազմը, փաստորեն, այժմ, բաց է»,- հավելել է նա:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page