top of page

Ցուրտը, խավարն ու սովն այնքան սարսափելի չեն, որքան ձեր «եղբայրությունը»․ Զելենսկին՝ Ռուսաստանին

  • 12 сент. 2022 г.
  • 1 мин. чтения

12.09.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսական հրթիռային հարձակումները ենթակառուցվածքային օբյեկտների վրա ահաբեկչություն է անվանել և ցուցադրել տեսանյութ հրետակոծության հետևանքով առաջացած հրդեհաշիջման աշխատանքներից: «Նույնիսկ անթափանց խավարի միջով Ուկրաինան և քաղաքակիրթ աշխարհը հստակ տեսնում են այս ահաբեկչական գործողությունները: Կանխամտածված և ցինիկ հրթիռային հարձակումներ քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա: Ոչ մի ռազմական օբյեկտ»,- նշել է Զելենսկին: Նա ընդգծել է, որ հրթիռային հարձակումների հետևանքով Խարկովի և Դոնեցկի շրջանները հոսանքազրկվել են։ Զապորոժիեում, Դնեպրոպետրովսկում, Սումիում մասնակի խափանումներն են գրանցվել։ «Դուք դեռ մտածում եք, որ մենք մեկ ժողովուրդ ենք, դեռ մտածում եք, որ կարող եք մեզ վախեցնել, կոտրել, համոզել, որ գնանք զիջումների, դուք իսկապես ոչինչ չհասկացաք, չհասկացաք, թե ով ենք մենք, ինչի՞ համար ենք մենք։ Ինչի՞ մասին ենք խոսում, կարդա իմ շուրթերից՝ առանց գազ, թե առանց քեզ՝ առանց քեզ, առանց լույսի, թե առանց քեզ՝ առանց քեզ, առանց ջրի, թե առանց քեզ՝ առանց քեզ, առանց սննդի, թե առանց քեզ՝ առանց քեզ։ Ցուրտ, սով, խավար և ծարավ՝ այնքան սարսափելի և մահացու չեն, որքան ձեր «բարեկամությունն ու եղբայրությունը», – ասել է Զելենսկին: Նա հավելել է, որ «պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի», և Ուկրաինան կլինի գազով, լույսով, ջրով, սննդով և առանց Ռուսաստանի Դաշնության։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page