top of page

Փաստեր Սարդարապատի հոյակերտ հուշահամալիրի մասին

  • 28 мая 2024 г.
  • 1 мин. чтения

28.05.2024


  1. Զանգակատան կառուցման հարցում էական դերակատարում են ունեցել ճակատամարտի նախօրեին տեղի ունեցած իրական դեպքերը։ Երբ Նորին Սրբություն Գևոր V-ին խնդրեցին հեռանալ Սուրբ Էջմիածնից և տեղափոխվել Սևանա լճի կղզու վանքը, նա դուրս եկավ տաճարի բակում կանգնած ժողովրդի մոտ և ասաց, որ չի լքի հայկական բոլոր եկեղեցիների մայր եկեղեցին, որը մեր նախնիներից է ժառանգվել։ «Եթե հայկական բանակը և հայ ժողովուրդը չկարողանա թշնամուն կանգնացնել, չկարողանա փրկել մեր սրբությունները, ապա ես պատրաստ եմ մեռնել հենց այս պահին, այստեղ, մեր տաճարի շեմին, որպես ձեր հոգևոր հայր։ Եվ եթե վերջը եկել է, ապա ինչու չմեռնել պատվով և արիաբար, չսողալով թշնամու առաջ»։ Կաթողիկոսը բոլոր եկեղեցիներին և հոգևորականներին հորդորեց ժողովրդին մարտի հանել։ Եվ մայիսի 21-29 Արագածոտնից մինչև Սևան հնչում էին եկեղեցիների զանգերը, բոլորին կոչ անելով ռազմաճակատի դաշտ գալ։ Այսօր երեք շարքով կախված են հուշահամալիրի զանգերը։ Դրանք կարծես պատրաստ են զանգահարելու և ոտքի հանելու ժողովրդին վտանգի պահին, ինչպես այն դաժան պայքարի օրերին, երբ զանգերը վեց օր շարունակ ղողանջում էին՝ ժողովրդին հանելով ազատագրական պատերազմի՝ ղողանջը տարածելով ամբողջ Արարատյան դաշտով։ Այսօր հանդիսավոր արարողությունների ժամանակ հնչեցվում են Սարդարապատի համալիրի զանգերը։

  2. Հայ մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը նախագծել և Սարդարապատի հուշահամալիրից ձախ, փոքր բարձունքի վրա կառուցել է Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որն իր ծավալով ու գաղափարով լրացրել և ամբողջացրել է համալիրը` դառնալով Հուշահամալիրի օրգանական մասը։

  3. Թանգարանն ունի ավելի քան 70000 թանգարանային առարկաներից բաղկացած հավաքածու։ Թանգարանի 6500 մ² ցուցադրական մակերեսի վրա ներկայացված են Հայոց ազգային մշակույթին և Մայիսյան հերոսամարտերի պատմությանը նվիրված հիմնական ցուցադրությունները։ Ցուցադրված առարկաներից հիշարժան են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի բրոնզե արձանիկները, մ.թ.ա. III հազարամյակի Հայկական լեռնաշխարհի բնակիչ ցեղապետի կիսանդրին, կավե կրակարանը, զենքի տեսակները և այլն։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page