top of page

Պուտինը սպանեց Պրիգոժինին, և դա սպասելի էր. ինչ է գրում արևմտյան մամուլն երեկվա ավիավթարի մասին

  • 24 авг. 2023 г.
  • 1 мин. чтения

24.08.2023

✹ Financial Times-ին անանուն արևմտյան պաշտոնյան ասել է, որ ինքնաթիռը խոցվել է զենիթահրթիռով (այս վարկածը տարածվել է, մասնավորապես, «Գորշ գոտի» տելեգրամ ալիքով, որը կապված է Պրիգոժինի հետ): FT-ի զրուցակիցը չգիտի, թե արդյոք Պրիգոժինը եղել է օդանավում, բայց հավելել է. «Պուտինը գերի չի վերցնում»։


✹ «Մենք մանրամասներ չգիտենք, բայց սա կարծես հստակ ազդանշան է [ռուսական] ռեժիմի կողմից, որ յուրաքանչյուր ոք, ով մարտահրավեր է նետում, պետք է վերացվի», - Politico-ին անանուն ասել է Կենտրոնական Եվրոպայի մի դիվանագետ:


✹ Պրիգոժինի ինքնաթիռը ոչնչացնելու հրամանը գրեթե անկասկած տրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, կարծում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները։ «Պուտինը, հնարավոր է, եկել է այն եզրակացության, որ բավականաչափ առանձնացրել է Պրիգոժինին Վագներից և կարող է սպանել նրան», - գրում է ISW-ն իր ամփոփագրում:


✹ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չգիտի ինքնաթիռի կործանման մանրամասները։ «Ես հստակ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց ես զարմացած չեմ»,- ասել է Բայդենը։ Հարցին, թե արդյոք նա Վլադիմիր Պուտինին պատասխանատու է համարում աղետի համար, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ռուսաստանում շատ քիչ բան է կատարվում, որից Պուտինը տեղյակ չէ: Ես բավարար տեղեկություն չունեմ, որ պատասխանեմ»։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page