top of page

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի և նկարիչ Հակոբ Կոջոյանի ստեղծած Հայաստանի զինանշանի պատմությունը

  • YO
  • 28 мая 2023 г.
  • 1 мин. чтения

28.05.2023


Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի և նկարիչ Հակոբ Կոջոյանի ստեղծած զինանշանը Կառավարությունը հաստատեց 1920-ին:


Ստեղծագործողների ոգեշնչման աղբյուրը Տիգրան II-ի տարբերանշաններն են եղել, մատենագիրներ Խորենացու ու Բուզանդի թողած վկայություներն այն մասին, որ Արշակունի թագավորները «արծիվ էին կրում», Ռուբինյան արքա Լևոն II-ի կնիքներն ու մետաղադրամները եւ Անի թագավորանիստ քաղաքի դարպասների առյուծով ռելիեֆը:


Հայկական զինանշանի վահանը պահողները Մամիկոնյան իշխանների արծիվն ու 885թ-ին գահ բարձրացած Բագրատունի թագավորական տոհմի առյուծն են: Կենդանիների լոգոներ կան չորս թագավորական ընտանիքիների վահանների վրա՝ Արտաշեսյաններ (երկու հակադիր շրջված արծիվ), Արշակունիներ (երկգլխանի արծիվ), Բագրատունիներ (առյուծ) և Ռուբինյաններ (քայլող կամ թագադրված առյուծ):


Թամանյանի և Կոջոյանի կոմպոզիցիայում չեն ներառվել ավելի վաղ թագավորական ընտանիքների՝ Երվանդունիների և Վանի թագավորության կառավարիչների խորհրդանիշերը:

Էսքիզում թագավորների թռչուններն ու գազանները շատ ագրեսիվ են թվում: Եվ դա բնական էր. թշնամիներով շրջապատված երիտասարդ պետությունը չէր կարող բարի զինանշան ունենալ:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page