top of page

99

  • 22 мая 2023 г.
  • 1 мин. чтения

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է, նա կդառնար 99 տարեկան:


Մի ծածկեք կնճիռներս գրիմի տակ, դրանք իմ կյանքի ողջ պատմությունն են:


ԴԵՌ ԵՐԵԿ


Դեռ երեկ քսան տարեկան էի

ՈՒ վատնում էի ժամանակը իմ,

Խաղում կյանքի հետ,

Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,

ՈՒ գիշերները ցերեկ դարձնում,

Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում

ՈՒ հալվում է այս ժամանակի մեջ:

Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում,

Եվ փայփայեցի ես այնքան հույսեր - այդ պատրանքները հօդս ցնդեցին,

Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնամ,

Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:

Դեռ երեկ քսան տարեկան էի,

ՈՒ մսխում էի ժամանակը իմ,

Ես հույս ունեի կանգնեցնել նրան,

Զսպել ու սանձել,

ՈՒ առաջ անցնել նրանից անգամ,

Բայց ես վազեցի, վազեցի միայն,

Շունչս կտրվեց, և ես հևասապառ կանգնել եմ հիմա:

Անտեսում էի անցած օրերս և ապագային իմ ապավինում,

Իմ "ես"-ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից,

Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից,

Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում:

Դեռ երեկ քսան տարեկան էի,

Բայց ես կորցրեցի ժամանակը իմ՝

Հիմարություններ անելով միայն,

Որոնք իմ հոգում բնավ չթողին

Ոչ մի ճշմարիտ որոշակի հետք,

ճակատիս վրա մի քանի կնճիռ գոյացավ միայն,

ՈՒ ձանձրույթի վախ...

Քանզի սերերս, լույս աշխարհ չեկած, իջան գերեզման,

Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա,

Մեղքն իմն է, որ շուրջս մարդ չկա, դատարկ է այսօր,

Ջահել օրերս ու կյանքս, ավաղ, վատնեցի իզուր:

Իմ լավն ու վատը ես չհասկացա,

Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,

ՈՒ ինձ մնացին ժպիտներս պաղ,

ՈՒ ինձ մնացին արցունքներս քար:

Որտե՞ղ է հիմա

Ջահելությունը

Իմ քսանամյա...


ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

99

22.05.2023

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page