top of page

«Երբ քայլում եմ փողոցով, հայերը կանգնեցնում են և խոսեցնում «Մայրիկ» ֆիլմի մասին». Կլաուդիա Կարդենալե

  • 26 февр. 2020 г.
  • 2 мин. чтения



Իմ առաջին հանդիպումն Անրի Վեռնոյի հետ. 1961 թվական, «Առյուծներն արձակված են»: Իմ առաջին կարեւոր ֆիլմը Ֆրանսիայում (ես արդեն 13 ֆիլմի էի մասնակցել Իտալիայում եւ Անգլիայում):


Մայրիկս ինձ ուղեկցում էր (նա հաճախ էր անում դա)... Ի՜նչ զգացմունքներ էին, երբ ես հանդիպեցի «աստվածություններին»... Միշել Մորգան, Դանիել Դարյո, Ժան-Կլոդ Բրիալի, Լինո Վենտուրա... Ես երկչոտ էի եւ ինքնամփոփ... Սակայն Անրիի հետ առաջին շփումն անմիջական եղավ... քնքշությամբ եւ սիրալիրությամբ:

Նկարահանման հրապարակում նրա բեմադրական աշխատանքը որոշակի էր եւ հստակ: Ինձ համար բեմադրիչը տեր ու տիրականն է, եւ ես մշտապես հետեւում եմ ինձ տրված բոլոր խորհուրդներին: 1991-ին... երեսուն տարի ա՛նց: Անհավատալի է. «Մայրի՛կը», «Պարադի փողոց 588»-ը: Նա ի՛նձ ընտրեցՙ ներկայացնելու համար իր մորը: Ի՜նչ սքանչելի անակնկալ... Ի՜նչ սեր է ունեցել նա իր մոր հանդեպ... Եվ ես չափազանց զգացված էի, որ նա ինձ ընտրեց իր համար այդքան կարեւոր դերի համար: Նաեւ մեկ այլ զգացմունք էր հանդիպումն Օմար Շարիֆի հետ... Երբ ես սովորում էի Թունիսի Պոլ Կամբոն լիցեյում (1957-ին), Ժաք Բարատյեն ինձ առաջարկեց մասնակցել «Գոհա» ֆիլմին, որտեղ եւ Օմարը կատարեց իր դեբյուտը (նա քսան տարեկան էր#): Այդպիսով, ես սկսեցի նրա հետ տասնյոթ տարեկանում եւ կրկին տեսա նրան 35 տարի անց...


«Մայրիկ»-ում ես երեսուն տարեկան եմ, «Պարադի փողոց 588»-ումՙ ութսո՛ւն: Ամեն առավոտ դիմահարդարումը տեւում էր երկու ժամՙ ինձ ծերացնելու համար, մարմինս կքում էի ձեռնափայտի վրա: Դա, անշուշտ, ամենաուժեղ փորձառությունն էր, որ ես ունեցել եմ կինոյում: Հոլիվուդից եկած իտալացի դիմահարդարը հանճարեղ էր: Այս ֆիլմը բավական հաճախ ցուցադրվել է իտալական հեռատեսիլով (ֆրանսիականովՙ նույնպես), եւ մայրս երբեք բաց չէր թողնում այն: Նա պաշտում էր այդ կինոնկարը:


Երբ ես քայլում եմ փողոցով, հայերը կանգնեցնում են ինձ եւ խոսեցնում ֆիլմի մասին: Բայց նրանՙ Անրիին պետք է շնորհակալ լինենՙ խիզախության եւ իր երկրի հանդեպ ունեցած սիրո համար: Ես կրկին բազմության աչքի առաջ եղա Անրիի հուղարկավորության ժամանակ, 2002 թվականի հունվարի 17-ին, սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում... եւ մեր բոլորի զգացմունքը մեկ էրՙ նրա մեկնումի առթիվ: Բազմությունը եկեղեցում արտասվում էր...

Ես կրկին հանդիպեցի Պատրիկ Մալաքյանինՙ նրա որդուն: Ես չէի կարող այնտեղ չլինել: Ես չէի կարող մոռանալ Անրիի քնքշությունը, չէի կարող մոռանալ նրա արարքը, որ ընտրեց ինձՙ վերակենդանացնելու իր մորը: Մենք բոլորս այնտեղ էինքՙ բարեկամները, դերասանները... բոլոր նրան սիրողները: Բայց նա մի՛շտ այնտեղ է: Նրա ֆիլմերը մեզ մշտապես կհիշեցնեն նրան... Դա կինոյի հրաշքն է. ստեղծագործությունները, որ մենք կյանքի ենք կոչում, արվեստը, որը կփոխանցվի սերնդեսերունդ:


Ժամանակը գոյություն չունի, եւ այդպիսով Անրին մշտապես մեր սրտերում է...


Թարգմանությունըՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page